ՌԴ քաղաքացիներին կոչ են անում Իրանը լքել ՀՀ տարածքով
Sat, 28 Feb 2026 16:10:03 +0400

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, ասվում է Թեհրանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
«Դեսպանատունը խորհուրդ է տալիս, որ Իրանից դուրս գալու լավագույն երթուղիներն են Աստարայի միջով դեպի Ադրբեջան (սահմանային անցումները պահանջում են ադրբեջանական իշխանությունների նախնական թույլտվություն) և Նուրդուզ/Ագարակի անցակետի միջով դեպի Հայաստան», – ասվում է հայտարարության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր