Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված տեղի է ունեցել ԱԽ նիստ

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված տեղի է ունեցել ԱԽ նիստ

Sun, 01 Mar 2026 10:15:00 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։

Նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրատապ․ Իրանի նախագահը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)

Հրատապ․ Իրանի նախագահը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ) Sun, 01 Mar 2026 20:06:15 +0400 Իրանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով