Հրապարակվել է սպանված Խամենեիի թոռնուհու լուսանկարը
Sun, 01 Mar 2026 23:09:58 +0400

Նախօրեին սպանված «Ռահբար» Ալի Խամենեիի թոռնուհին, ով եւս նահատակվել էր՝ այաթոլլահի ընտանիքի մյուս անդամների հետ, ընդամենը 14 ամսական է եղել։ Այս մասին տեղեկանում ենք հրանական մամուլի հրապարակումներից։ Հրապարակվել է երեխայի լուսանկարը։
Իրանում հավատացյալները սգում են երկրի սպանված Գերագույն հոգևոր առաջնորդի և ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակման հետևանքով բոլոր զոհվածների համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հարավում Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 165-ի:
Fars գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում է, որ ԱՄՆ-ն կորցրել է 560 զոհված և վիրավոր զինծառայողների: Բացի այդ, իրանցի զինվորականները հարվածել են Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում գտնվող Նահանգների և Բրիտանիայի երեք լցանավերի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր