Խորին ցավակցություն եմ հայտնում Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ
Mon, 02 Mar 2026 13:53:42 +0400

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ
Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։
Դատապարտելի է Իրանի դեմ չհիմնավորված հարձակումը, որի այլընտրանքը պետք է լիներ արդեն իսկ սկսված բանակցային գործընթացը և ոչ թե ռազմական ուժի կիրառումը, որին զոհ դարձան Իրանի ղեկավար կազմի տասնյակ ներկայացուցիչներ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, հարձակման թիրախում հայտնված դպրոցի աշակերտներ։ Եվ մարդկային կորուստները դեռ շարունակվում են ու ոչ միայն Իրանում։
Հայաստանն ու Իրանն իրենց փոխհարաբերությունները կառուցել են՝ անցնելով հազարամյակների փորձությունների միջով և կերտելով ամուր բարեկամություն։ Իրանը շատ բան է տվել թե՛ տարածաշրջանին, թե՛ աշխարհին՝ որպես ամենահին մշակույթ ունեցող ազգերից մեկը։
Համոզված ենք, որ Իրանն այս փորձությունն էլ կհաղթահարի և դուրս կգա այս իրավճակից իր պետականությունն է՛լ ավելի ամրապնդած։
Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի։
Վազգեն Մանուկյան
02․03․2026թ․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր