Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Ոսկեվանի եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել

Ոսկեվանի եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել

Mon, 02 Mar 2026 20:15:00 +0400


Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի Սուրբ Գայանե եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել։ Ոսկեվանի բնակիչները պատմեցին, որ նախորդ անգամ եկեղեցու գանձանակի պարունակությունը թալանել էին, որից հետո գանձանակն ամրացրել էին եկեղեցու պատին, սակայն այս անգամ գողը կամ՝ գողերը պատից պոկել են գանձանակը և այն տարել իրենց հետ: Գողության դեպքի առթիվ դիմել են ոստիկանություն: Գողոնի չափը մեծ չէ` մոտ 15 հազար դրամ է ։ Ոսկեվանի բնակիչները հարգանք ունեն եկեղեցու հանդեպ եւ կարծում են, որ գողը տեղացի չէ: Նրանք կասկածներ ունեն, որ գողությունը կատարել է գյուղում բնակվող ոչ տեղացի, ոչ ադեկվատ վարքով մի տղամարդ, սակայն դրա համար ապացույցներ չկան։ Առայժմ գողությունը բացահայտված չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վերաատեստավորումից «կտրվածների» թիվը թաքցնում են

«Հրապարակ». Վերաատեստավորումից «կտրվածների» թիվը թաքցնում են Fri, 03 Jul 2026 12:45:37 +0400 Հունիսի 15-ին հարցում …