Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Հիմա որքան ու ինչ վարկ են վերցնում

Հիմա որքան ու ինչ վարկ են վերցնում

Tue, 03 Mar 2026 12:30:16 +0400


Հայաստանը ավելի քան 70 միլիոն եվրոյի վարկ կստանա Համաշխարհային բանկից՝ ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ ներկայացնելով «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագիր. Փուլ 1» վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Նրա խոսքով՝ ֆինանսական միջոցները կուղղվեն ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների որակի բարձրացմանը։ Փաստաթղթի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին և 18-ին Հայաստանի Հանրապետությունն ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ստորագրել են համապատասխան վարկային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է, որ Բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո՝ ծրագրի իրականացման համար։

Կառավարությունը պարտավորվել է համաֆինանսավորել ծրագրի շրջանակում առաջացող հարկերը, տուրքերը, գործառնական և այլ այնպիսի ծախսերը, որոնք չեն կարող ծածկվել վարկային միջոցներով։

Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սահմանված է ստորագրումից հետո 180 օրվա ընթացքում, իսկ ծրագրի իրականացման տևողությունը կկազմի հինգ տարի՝ սկսած ուժի մեջ մտնելու պահից։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվել 2026 թվականի մարտի 31-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կիրանցում ագրոզբոսաշրջությունը զարգանում է ․․․ թղթի վրա

«Հրապարակ». Կիրանցում ագրոզբոսաշրջությունը զարգանում է ․․․ թղթի վրա Tue, 18 Aug 2026 11:15:06 +0400 Սահմանազատման …