Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Ինչ չվերթներ են չեղարկվում

Ինչ չվերթներ են չեղարկվում

Tue, 03 Mar 2026 12:25:09 +0400


Դեպի Երևան և մայրաքաղաքից հակառակ ուղղություններով նախատեսված մի շարք ավիաչվերթներ չեղարկվել են։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակից պարզ է դառնում, որ փոփոխությունները վերաբերում են հատկապես ԱՄԷ-ի և Կատարի ուղղություններին։

Մասնավորապես, չեղարկվել է յոթ չվերթ դեպի Երևան։ Դրանցից երկուսը նախատեսված էին Դոհայից՝ իրականացվող Qatar Airways-ի կողմից։ Երեք թռիչք պետք է կատարվեր Դուբայից՝ Flydubai ավիաընկերությամբ։ Մեկական չվերթ նախատեսված էր Շարժայից և Աբու Դաբիից, որոնք իրականացնում է Air Arabia-ն։

Նույնպես չեղարկվել են Երևանից դեպի նշված քաղաքներ իրականացվելիք մի շարք թռիչքներ։ Չեն կայանա երկու չվերթ դեպի Դուբայ, երկուսը՝ դեպի Դոհա, ինչպես նաև մեկական թռիչք դեպի Շարժա և Աբու Դաբի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am