Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Համլետ Մանուկյանը շրջանցեց ադրբեջանցի մրցակցին՝ ճանաչվելով լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Համլետ Մանուկյանը շրջանցեց ադրբեջանցի մրցակցին՝ ճանաչվելով լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Tue, 03 Mar 2026 17:30:00 +0400


Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ:

18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %):

Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են նաև սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Պորտուգալիայի ներկայացուցիչ Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Տոֆիգ Ալիևը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը:

Նշենք, որ Համլետի գլխավոր մրցակիցը ադրբեջանցի մարմնամարզիկն էր, ով գրեթե 49 տոկոս ձայներ էր հավաքել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայաստանի եվրոպական մանիֆեստացիան, անտանելի Փաշինյանը, Ալիեւի վայրահաչը

«Հրապարակ». Հայաստանի եվրոպական մանիֆեստացիան, անտանելի Փաշինյանը, Ալիեւի վայրահաչը Tue, 05 May 2026 10:15:47 +0400 Եվրոպական …