Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Թուրք-ադրբեջանական ներդրումներ՝ 5 միլիարդից ավելի

Թուրք-ադրբեջանական ներդրումներ՝ 5 միլիարդից ավելի

Wed, 04 Mar 2026 09:30:48 +0400


Վրաստանի արեւելյան հատվածում գտնվող Ցինանդալի բնակավայրում տեղի է ունեցել վրաց-ադրբեջանա-թուրքական բիզնես ֆորում։ Այն անցկացվում է՝ սկսած 2012 թվականից։ Մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի եւ Թուրքիայի առեւտրի նախարարները։ Վրացական կոմից մասնակցել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը։ Ֆորումի ժամանակ արձանագրվել է, որ Վրաստանում գործում է թուրքական կապիտալով գործող 2 հազար 805 եւ ադրբեջանական կապիտալով գործող ավելի քան 1660 ընկերություն։ Ադրբեջանական ներդրումների ծավալը վրացական տնտեսությունում կազմում է 3,1 միլիարդ դոլար, թուրքականը՝ 2,4 միլիարդ։ Թբիլիսին կարեւորել է «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները եւ նոր ներդրումների իրականացումը երկաթուղային տրանսպորտի, ավտոմայրուղիների կառուցման, նավահանգիստների եւ լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտներում։ Մինչեւ 2032 թվականը նախանշվել է, որ նմանատիպ նախագծերում կապիտալ ներդրումների ծավալը պետք է հասնի 7 միլիարդ դոլարի։ Ռեգիոնում Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման եւ ճանապարհների ապաշրջափակման, ինչպես նաեւ՝ «Թրամփի ուղու» հնարավոր գործարկման ֆոնին՝ հասկանալի է, որ Թբիլիսին անհանգստացած է եւ փորձում է ամեն բան անել՝ իր տարանցիկ գրավչությունը պահպանելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պենտագոնում իրարանցում է սկսվել Իրանի հակահարվածից հետո․ Washington Post

Պենտագոնում իրարանցում է սկսվել Իրանի հակահարվածից հետո․ Washington Post Mon, 02 Mar 2026 20:30:55 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով