Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել

Հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել

Wed, 04 Mar 2026 23:45:00 +0400


Ռուսաստանում հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել։ Այդ երկրի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, մասնավորապես հայտարարել է, որ կանխամտածված ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների համար հարկ է ՌԴ քաղաքացիությունից զրկել բոլոր նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունները, պայմանով սակայն, որ ՌԴ քաղաքացիություն նրանք ստացել են, ոչ թե ըստ ծննդյան, այլ ձեքբերովի սկզբունքով։ Գործող օրենսդրության համաձայն, ձեռք բերված ՌԴ քաղաքացիությունից կարելի է զրկել ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների համար, ինչպես նաեւ՝ հանրային անվտանգության դեմ կատարված, անչափահասների սեքսուալ անձեռնմխելիության դեմ կատարված, բնակչության առողջության դեմ կատարված կամ արդարադատության համակարգի ու պաշտպանական համակարգի դեմ կատարված հանցագործությունների համար։ Նման հանցագործություններ կատարածները, ըստ Բաստրիկինի, կորցնում են պետության հետ քաղաքական եւ իրավական կապը, իսկ եթե պահպանեն քաղաքացիությունը, ապա կարող է անսվտահություն առաջանալ ՌԴ քաղաքացիության, որպես ինստիտուտի նկատմամբ։ Նա նաեւ հայտարարել է, որ ՌԴ-ում ներկայումս ընթացող միգրացիոն պրոցեսները եւս պետք է վերցնել խիստ հսկողության ներքո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։Բանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով