Իրանը հարվածել է Իսրայելի ՊՆ շենքին և գլխավոր օդանավակայանին․ մանրամասներ
Thu, 05 Mar 2026 12:00:10 +0400

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։
«ԻՀՊԿ-ի գերձայնային հրթիռները և հարվածային անօդաչու թռչող սարքերը շրջանցել են ամերիկյան THAAD համակարգը և հարվածներ են հասցրել սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության շենքի և «Բեն Գուրիոն» օդանավակայանի ռազմավարական թիրախներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է յոթ ժամանակակից ռադար, ինչը թույլ է տվել «կուրացնել Ամերիկայի և ուզուրպատորական սիոնիստական ռեժիմի աչքերը» տարածաշրջանում։
Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին հասցված հարվածը հանգեցրել է զգալի ավերածությունների։
Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի ուղղությամբ արձակվել է առնվազն 25 որսացող հրթիռ։
Թեհրանում հայտարարել են նաև Թել Ավիվին, Հորդանանում ԱՄՆ ռազմակայանին հասցված հարվածների, Իրաքում «British Petroleum»-ին պատկանող նավթահորերին հարվածների, ինչպես նաև Քուվեյթում և Բահրեյնում տեղի ունեցած պայթյունների մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր