Հատուկ ծառայությունների նախկին գեներալ է ձերբակալվել
Fri, 06 Mar 2026 20:30:07 +0400

Հունգարիայում ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների նախկին գեներալ եւ այդ երկրի վեց քաղաքացիներ։ Նրանք կասկածվում են փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է Հունգարիայի Հարկային եւ Մաքսային Ազգային գերատեսչությունը։ Փողերի լվացման հատկանիշներով հարուցված վերոնշյալ գործով ընթանում է հետաքննություն։
Ձերբակալվել է նաեւ երկու զրահապատ մեքենա, որոնք նախատեսված են եղել կանխիկ դրամական միջոցների տեղափոխման համար։ Նախատեսված է եղել, որ այդ մեքենաներով եպտք է Ավստրիայից Ուկրաինա տեղափոխվեր 40 միլիոն դոլար, 35 միլիոն եվրո եւ 9 կգ ոսկի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր