Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում

Sat, 07 Mar 2026 00:03:22 +0400


Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը բացահայտել և խափանել է Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից մշակված ահաբեկչական դավադրությունները, ասվում է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողությունները երկրի քաղաքացիների և ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելուն ուղղված համապարփակ հակահետախուզական ջանքերի մի մասն էին, գրում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ հարձակվողները թիրախավորել են Ադրբեջանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները և կրոնական համայնքների ներկայացուցիչներին։ Հավանական թիրախների թվում էին Բաքու-Ջեյհան նավթամուղը, Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեական համայնքի առաջնորդներից մեկը և աշկենազիական սինագոգը։

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջան է բերվել երեք պայթուցիկ սարք։ Հատուկ ծառայությունները կանխել են դրանց փոխանցումը երրորդ կողմերին՝ այդպիսով խուսափելով հնարավոր զոհերից և ավերածություններից։

Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ահաբեկչական դավադրությունները խափանվել են։ Ադրբեջանի քաղաքացիներ Թարխան Թարլան Գուլիևը, Նիժաթ Զաման Աղաևը, Ասադ Թոֆիգ Աբդուլլաևը և Ռաշադ Ֆարհադ Ռուստամովը մեղավոր են ճանաչվել համապատասխան հոդվածներով և դատապարտվել վեց տարի վեց ամիս ազատազրկման: Նարմինա Ռամիզ Շաբանովան և Նաիբ Աղաիսմի Իսմիևը մեղադրվել են հասարակական գործչի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, իսկ Էլվին Բահրուզ Ախմեդովը՝ զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահման մեջ: Նրանք կալանավորվել են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը ԱԹՍ-ների չի արձակել Նախիջևան․ Արաղչին ափսոսում է, բայց․․․

Իրանը ԱԹՍ-ների չի արձակել Նախիջևան․ Արաղչին ափսոսում է, բայց․․․ Thu, 05 Mar 2026 19:22:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով