Իրանը «նեղու՞մ» է․ ԱՄՆ-ն խնդրանքով դիմել է Ուկրաինային
Mon, 09 Mar 2026 10:30:09 +0400

Ուկրաինան անօդաչու թռչող սարքեր և ռազմական խորհրդատուների խումբ է ուղարկել Հորդանանում ամերիկյան ռազմական բազաները պաշտպանելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The New York Times-ին տված հարցազրույցում։
«Միացյալ Նահանգները օգնություն է խնդրել հինգշաբթի օրը, և ուկրաինական խումբը մեկնել է հաջորդ օրը», – հայտարարել է նախագահը։
Հայտնի է նաև, որ Միացյալ Նահանգները և Պարսից ծոցի երկրները բանակցություններ են վարում Ուկրաինայի հետ՝ նմանատիպ ակուստիկ հայտնաբերման համակարգ ստեղծելու համար, որը հայտնի է որպես «Երկնային ամրոց»՝ իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար։
Մարտի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Վաշինգտոնից ստացել է «Մերձավոր Արևելքում «շահեդների» դեմ պաշտպանության հարցում հատուկ աջակցության» խնդրանք։
«Ես հրամայել եմ ապահովել անհրաժեշտ ռեսուրսները և ուկրաինացի մասնագետների ներկայությունը, որոնք կարող են երաշխավորել անհրաժեշտ անվտանգությունը», – գրել է նա Telegram-ում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր