Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Հայտնի է դարձել Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը

Հայտնի է դարձել Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը

Mon, 09 Mar 2026 17:45:16 +0400


Պարզ է դարձել հայ մարտիկ Արման Ծառուկյանի նոր մրցակիցը Բրազիլիայում անցկացվելիք Hype Brazil grappling tournament մրցաշարում։

Սկզբում նախատեսվում էր, որ Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի դեմ։ Նրանց առաջին հանդիպումը տեղի էր ունեցել RAF League grappling event մրցաշարում և ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով։

Հետագայում պարզվել է, որ Պուլասը հրաժարվել է մասնակցել գրեփլինգի կանոններով նախատեսված մենամարտին և պահանջել է երկրորդ հանդիպումն անցկացնել ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։

Արդյունքում՝ կարճ ժամանակում Ծառուկյանի մրցակից դառնալուն համաձայնել է Ultimate Fighting Championship-ի նախկին մարտիկ Մուհամադ Մոկաևը։

Ծառուկյան — Մոկաև գոտեմարտը նախատեսված է մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվող Hype Brazil grappling tournament մրցաշարի շրջանակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը Fri, 04 Sep 2026 16:42:39 +0400 Գագիկ Ծառուկյանի կալանքը …