Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Փաշինյանի գործակալներն են, կա՛մ շարքային անհայրենիքներ են

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Փաշինյանի գործակալներն են, կա՛մ շարքային անհայրենիքներ են

Mon, 09 Mar 2026 21:30:34 +0400


Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կա՛մ շարքային անհայրենիքներ են։

Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը ու թաքուն եք պահում մեզանից: Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։
Դո՞ւք եք մեր ինքնիշխանության երաշխավորը, դո՞ւք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս: Բա խոսեք, բան չունե՞ք ասելու մեր սահմանները ձեր լուռ թույլտվությամբ ձեւափոխող Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք ուզենաք մտնել:

Չփորձե´ք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ:

Ահա, թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով։

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես լինելու եմ ձեր թեկնածուն, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով

Ես լինելու եմ ձեր թեկնածուն, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով Mon, 09 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով