Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Կարող է վտանգվել բոլորի կողմից սպասված կարևոր համակարգը

Կարող է վտանգվել բոլորի կողմից սպասված կարևոր համակարգը

Tue, 10 Mar 2026 11:08:36 +0400


Բժիշկ Գևորգ Գրիգորյանը նորից անդրադարձել է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության ներդրման ընթացքին՝ քննադատելով գործընթացի կազմակերպման որոշ կողմեր։

Նա նշում է, որ ծրագրի մեկնարկից արդեն երեք ամիս է անցել, սակայն միայն հիմա են քննարկվում բուժաշխատողների շրջանում ԱրՄեդ համակարգի կիրառման և դրա լիարժեք տիրապետման հարցերը։ Գրիգորգյանի կարծիքով՝ նման խնդիրները պետք է լուծված լինեին մինչև ծրագրի գործարկումը։

Բժիշկը նաև ընդգծում է, որ մասնագետների մի մասը դեռևս սկզբից էր զգուշացնում՝ առողջապահական համակարգը լիարժեք պատրաստ չէ ապահովագրական համակարգի ներդրմանը։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական կամ նախընտրական հարցերին, այլ ոլորտում առկա գիտելիքային, տեխնիկական և ռեսուրսային խնդիրներին։

Գրիգորգյանի գնահատմամբ՝ նման լայնածավալ ծրագրերը պետք է սկսվեն միայն այն դեպքում, երբ նախապես գնահատված են համակարգի և մասնագետների իրական հնարավորությունները։ Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, «մեծ ռեֆորմի» անվան տակ կարող է վտանգվել բոլորի կողմից սպասված կարևոր համակարգի արդյունավետ ներդրումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջիկա օրերին երեք կենդանակերպի նշանի աննախադեպ հաջողություն է սպասվում

Առաջիկա օրերին երեք կենդանակերպի նշանի աննախադեպ հաջողություն է սպասվում Sun, 08 Mar 2026 19:00:08 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով