Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Հովիկ Աբրահամյանի ազգականը, նրանց վարորդը՝ քրեական սկանդալում․ ինչ է կատարվել

Հովիկ Աբրահամյանի ազգականը, նրանց վարորդը՝ քրեական սկանդալում․ ինչ է կատարվել

Tue, 10 Mar 2026 12:26:47 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Կարեն Բենիամինյանին, որը 2021 թվականին վայր դրեց համայնքի ղեկավարի լիազորությունները, մեղադրանք է առաջադրվել շուկայականից ցածր գնով Արտաշատի հողերը օտարելու համար, ինչը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, ծանր հետեւանքներ է առաջացրել համայնքի համար։

Այս քրեական գործով բազմաթիվ մեղադրյալներ կան, այդ թվում՝ Բենիամինյանի նախկին տեղակալները, խորհրդականն ու այլ անձինք։
Հետաքրքիր է նաեւ, որ այս քրեական գործով անցնում է Արգամ Աբրահամյանի վարորդը՝ Վարդանը։ Նրան անունը քրեական գործի հետ այսպես է առնչվում․ ըստ, նախաքննական մարմնի, Վարդանը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հետ, վերջինիս օգնել է ձեւական աճուրդի միջոցով ձեռք բերել գույք, որից հետո արդեն իր եւ Գ․ Պողոսյանի օգնությամբ Բենիամինյանը խախտել է աճուրդի կարգն ու գույքն օտարել էժան գնով, ինչի հետեւանքով քաղաքի շահերին մեծ վնաս է հասցրել։

Գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Կարեն Բենիամինյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ գործը նախաքննության փուլում է։

Մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ Բենիամինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքն ու 4 միլիոն դրամ գրավը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանկավարժականի ռեկտորի և պրոռեկտորի՝ կաշառքի գործով քրեական վարույթի նախաքննություն ավարտվել է

Մանկավարժականի ռեկտորի և պրոռեկտորի՝ կաշառքի գործով քրեական վարույթի նախաքննություն ավարտվել է Mon, 09 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով