Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Գոռ Հակոբյանը ստիպված դրամահավաք է հայտարարել` որդու համար

Գոռ Հակոբյանը ստիպված դրամահավաք է հայտարարել` որդու համար

Tue, 10 Mar 2026 22:06:10 +0400


Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը ծանր փորձության առջև է կանգնած. Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։

Իր ունեցած և ընկերների փոխանցած միջոցներն այլևս բավարար չեն փոքրիկիկ բուժելու համար: Ընտանիքն արդեն վաճառել է ամբողջ ունեցվածքը, որպեսզի կարողանա կազմակերպել երեխայի բուժումը Գերմանիայում, սակայն անհրաժեշտ գումարը դեռևս ամբողջությամբ հավաքված չէ։ Ուստի Գոռ Հակոբյանը ստիպված է հայտարարել դրամահավաք` խնդրելով աջակցել որդու բուժմանը։

Նվիրատվություն ցանկացողները կարող են օգտվել հետևյալ տվյալներից․ Inecobank (AMD) – 2050155824681001 (Գոռ Հակոբյան) Inecobank (USD) – 2050155824687020 (Gor Hakobyan) Բանկային քարտ – 5406 6100 0460 4943 (Gor Hakobyan) Արագ փոխանցումներ – Money Gram, Intel Express (EUR, USD, RUB) Տեղեկության տարածումը նույնպես կարող է մեծ օգնություն լինել։

Յուրաքանչյուր աջակցություն կարող է վճռորոշ դեր ունենալ փոքրիկ Ֆելիքսի առողջացման ճանապարհին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձնագնդի էֆեկտը

Ձնագնդի էֆեկտը Tue, 10 Mar 2026 09:00:00 +0400 Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը․ «հետեւը՝ սուր, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով