Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Ադրբեջանում հայ պատանդների մարմնից այրելու միջոցով հեռացրել են խաչի դաջվածքները

Ադրբեջանում հայ պատանդների մարմնից այրելու միջոցով հեռացրել են խաչի դաջվածքները

Wed, 11 Mar 2026 12:31:53 +0400


Ադրբեջանը պետք է նշվի որպես «Հատուկ մտահոգության երկիր» կրոնական ազատության շարունակական, կոպիտ և լուրջ խախտումների պատճառով։ Այս մասին նշված է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի պատրաստած զեկույցում։ Զեկույցի հեղինակները նշում են, Ադրբեջանն արտաքուստ պնդում է, որ «աջակցում է կրոնական ազատությանը, սակայն ներքուստ անում է հակառակը: Այն տանջում է իր քաղաքացիներին, վերահսկում կրոնական գործունեությունը, վտարում անկախ լրատվամիջոցներին և «Կարմիր խաչին» և ոչնչացնում կրոնական ժառանգության հուշարձանները։

«Իրենց հավատքի համար բանտարկված շիա կրոնական գործիչները ենթարկվել են ծեծի, բռնաբարության սպառնալիքների և սարսափելի պայմաններում կալանքի: Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչի տրամադրման մերժման և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման: Ոստիկանությունը պատասխանատվություն չի կրում այս գործողությունների համար»,-ասված է զեկույցում։

Նրանք ընդգծում են՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել կրոնական հուշարձաններն ու եկեղեցիները Լեռնային Ղարաբաղում՝ ջնջելով այդ տարածքում ավելի քան 2000 տարվա քրիստոնեական ներկայությունը: Արբանյակային պատկերները հուլիսի դրությամբ հայտնաբերել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում՝եկեղեցիներ, գերեզմանատներ։
«Ադրբեջանի վերաբերմունքը կրոնի և իր ժողովրդի նկատմամբ պետք է փոխվի: Եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Միացյալ Նահանգների լիիրավ գործընկեր և առաջ մղել ընդհանուր տնտեսական և ռազմավարական նպատակները, ապա պետք է ձեռնարկի իրական քայլեր՝ կրոնական ազատությունն իսկապես ընդունելու համար»,-ասված է զեկույցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե այցը խաղաղության մասին լիներ, Մուստաֆաևն առնվազն մի քանի ռազմագերի կբերեր

Եթե այցը խաղաղության մասին լիներ, Մուստաֆաևն առնվազն մի քանի ռազմագերի կբերեր Wed, 29 Apr 2026 …