Քնել, վեր է կացել՝ Սաշիկ է բռնում․ բայց ո՞ր Սաշիկին․․․
Wed, 11 Mar 2026 16:15:45 +0400

Ութ տարի երկրի ղեկին գտնվող մարդուն ի՞նչն էր խանգարում, որ Սաշիկ բռներ։ Նիկոլ Փաշինյանը քնել, վեր է կացել ու հանկարծ հիշել՝ Սաշիկ պիտի բռնի։ Աննան, բաժանվելուց առաջ հանրայնացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կարող է քրեական գործ հարուցի իր դեմ։ Նկատի ուներ «Իմ քայլը» հիմնադրամը, որը, ինչպես շատերը կատակով ասում էին, «օժիտով» հետը տարավ։ Բայց ժողովուրդն այդքան էլ միամիտ չէ, որ ամեն մի խոսքի հավատա։ Բոլորը հասկանում են՝ քաղաքական կյանքում կոմպրոմատներն այնքան շատ են, որ մեկը մյուսին շատ զգուշորեն է մոտենում ։ Աննան հազար կոմպրոմատ ունի Նիկոլի դեմ, Նիկոլը ո՞նց քեֆին կկպչի։
Ու հիմա, երբ հայտարարում են՝ Սաշիկ են բռնում, հետախուզում են հայտարարել, ժողովուրդը նստել ու մտածում է․ լավ, բայց կոնկրետ ո՞ր Սաշիկին։ Մարդիկ նույնիսկ կեսկատակ հիշեցնում են՝ ո՞ր Սաշիկին։ Չէ՞ որ շրջանառվում է, որ Նիկոլ Փաշինյանի կնոջն էլ «Սաշիկ դվա» են ասում։ Այդ անունը նույնիսկ հրապարակային տիրույթում էր հայտնվում, տեղ-տեղ էլ կատակով ասում էին՝ «փառք Սաշիկին»։ Հասարակ մարդը հիմա փորձում է հասկանալ՝ երբ ասում են «Սաշիկ ենք բռնում», դա կոնկրետ մարդու՞ մասին է, թե՞ Նիկոլի թվի հերթական քաղաքական սյուժեն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր