Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Երբ կավարտվի Եվրոպայի վերազինումը

Երբ կավարտվի Եվրոպայի վերազինումը

Fri, 13 Mar 2026 21:30:59 +0400


Եվրոպայի վերազինումը կավարտվի 2035 թվականին։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում Հյուսիս-Ատլանտյան դաշինքի Միացյալ ռազմական ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսիուս Գրինկեւիչը։ «Եվրոպայի վերազինման տեմպերը կընթանան հարաճոն կերպով՝ համահունչ այն բանին, թե ինչպես է առողջանալու եվրոպական ռազմական արդյունաբերական բազան։ Դուք կտեսնեք, թե ինչպես դա նախ կսկսվի դանդաղ կերպով, իսկ հետո արդեն կկարողանան վերազինվել ավելի արագ տեմպերով՝ ըստ ռազմական արդյունաբերության ոլորտում կատարվող ներդրումների ավելացման։ Կարծում եմ, որ այս տասնամյակի վերջին նրանք ահռելի մեծ առաջընթաց կունենան»,- ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Ռազմական հարցերով կոմիտեում ներկայացրած իր զեկույցում ասել է Գրինկեւիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել Tue, 18 Aug 2026 00:55:03 +0400 Պաշտպանության նախարար …