Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ․ ինչ իրավիճակ է

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ․ ինչ իրավիճակ է

Fri, 13 Mar 2026 22:15:43 +0400


Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ․

«Այսօր եւս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարուանկելով իր կապերը Միջին Արեւելքի մէջ հաստատուած մեր համայնքներուն հետ, հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեանի եւ Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերեճեանի հետ։ Յիշեալ շրջաններէն ներս ընդհանուր անապահովութիւնն ու անորոշութիւնը կը շարունակուի։

Նորին Սրբութիւնը նաեւ հեռաձայնային կապեր ստացաւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանէն, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Յովսէփ Աւետեանէն եւ Նոր Ջուղայի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանէն։ Փոխանցուած տեղեկութիւններուն համաձայն, վտանգալից կացութիւնը կը շարուանկուի Իրանի բոլոր շրջաններէն ներս։ Նշենք, որ Թեհրանի թեմը կցեալ յայտարարութիւնը տարածած է՝ ուղղուած համայնքի անդամներուն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոշտ կարձագանքեն Իրանի կողմից կռվողներին

Կոշտ կարձագանքեն Իրանի կողմից կռվողներին Fri, 13 Mar 2026 18:00:02 +0400 Ամերիկյան զինուժը կոշտ եւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով