Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի

«Հրապարակ»․ Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի

Sat, 14 Mar 2026 08:00:00 +0400


Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, եւ քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի եւ համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից։ Օրինակ, ԱԳՆ կատարողականի ներածությունում կարդում ենք․ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2025 թ. օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականն անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%, իսկ 2017-2025 թթ. կտրվածքով՝ 5,8% (2017 թվականի համեմատ կուտակային աճը կազմել է 53,9%)»: Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը Հայաստանը դրախտավայր է դարձրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»

Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով» Sat, 03 Oct 2026 17:30:14 …