«Հրապարակ»․ «Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել

«Հրապարակ»․ «Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել

Sat, 14 Mar 2026 08:15:00 +0400


Փաստաբանական համայնքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստանում էլեկտրոնային «բռասլետների» կրիզիս է այժմ: Խոսքն այլընտրանքային խափանման միջոցների կիրառության մասին է, որը գործում է 2023 թ. հունվարի 1-ից․ տնային կալանքում եւ վարչական վերահսկողության ռեժիմում գտնվողների ոտքին նման «բռասլետներ» են անցկացնում՝ վերահսկելու համար: Հիմա այնքան շատ են տնային կալանքի տակ գտնվողները, որ այդ սարքերը քչություն են անում: Պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը գերազանցում է 1200-ը: Հիմա սարքերի քանակը չի բավարարում բոլոր նրանց համար, ում նկատմամբ տնային կալանք կամ վարչական վերահսկողություն են սահմանել` որպես խափանման միջոց, ուստի ոմանց թույլատրել են տուն գնալ, բայց «բռասլետներ» չեն անցկացրել: Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ տանը «նստածներին» զգուշացնում են, որ տնային կալանքի պատժի ժամկետը կհաշվարկեն այն պահից, երբ «բռասլետ» ազատվի, եւ անցկացնեն հետապնդվողի ոտքին: Այսինքն՝ եթե, դիցուք, անձի նկատմամբ երկամսյա տնային կալանք են սահմանել, բայց «բռասլետը» նրան են տրամադրում մեկ ամիս ուշացումով, ստացվում է, որ նա երեք ամիս է այդ ռեժիմում մնալու, որովհետեւ ժամկետը հաշվվելու է «բռասլետ» տրամադրվելուց հետո, բայց մարդն այդ ընթացքում տնային կալանքի ռեժիմում է գտնվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարզապես բառերն են փոխել

Պարզապես բառերն են փոխել Fri, 13 Mar 2026 19:15:00 +0400 Գրել էինք, որ հարյուրավոր քաղաքացիներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով