Աշխարհահռչակ երաժշտի կիթառը վաճառվել է աճուրդով
Sun, 15 Mar 2026 09:30:00 +0400

Black Strat էլեկտրակիթառը, որն արտադրվել է Fender-ի կողմից եւ որով նվագել է Pink Floyd-ի ֆրոնտմենը, վաճառվել է աճուրդով՝ 14,55 միլիոն դոլարով։ Աճուրդը կայացել է Լոնդոնում։ Այն դարձել է ամենաթանկ կիթառը, որգ երբեւէ վաճառվել է աճուրդով։ Այս մասին հայտնում է Rolling Stone պարբերականը։ Կիթառն արտադրվել է 1969 թվականին։ Նախապես գնահատվել է 2-4 միլիոն դոլարով։ Նույն աճուրդով վաճառքի է հանվել միլիարդատեր Ջիմ Իրսեյի հավաքածուն, որի մեջ եղել է նաեւ Ջերի Գարսիայի կիթառը։ Այն վաճառվել է 10 միլիոն դոլարով։ Ստացված հասույթի մի մասը կուղղվի բարեգործությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր