Երկուշաբթի , 16 Մարտի 2026

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը

Mon, 16 Mar 2026 09:40:15 +0400


Երկրի տնտեսական զարգացման գործում նշանակալի դեր ունեցող «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի՝ 2025-ին վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 33 մլրդ 122 մլն 52 հազար 404 դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։ Խմբի առաջատար և երկրի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը՝ Սոֆթ Կոնստրակտը, 2025 թվականին պետբյուջե է վճարել 23 մլրդ 777 մլն 903 հազար դրամ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։

Ընկերությունների խմբին պատկանող «Ֆասթ Բանկ»-ը պետբյուջե է վճարել 4 մլրդ 784 մլն 45 հազար դրամ, ինչի արդյունքում զբաղեցրել է 75-րդ տեղը ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկում։ Ֆասթ Մեդիա ընկերությունը զբաղեցրել է 574-րդ հորիզոնականը՝ պետբյուջե վճարելով 632 մլն 296 հազար 642 դրամ։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թվականին ևս շարունակել է ակտիվ ներգրավվածությունը բարեգործական նախաձեռնություններում։ Նախորդ տարվա տվյալներով բարեգործական ծրագրերին հատկացվել է 1 մլրդ 587 մլն 214 000 դրամ։ Բարեգործական գործունեությունն ընդգրկել է սպորտի, կրթության և գիտության, արվեստի ու մշակույթի, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների զարգացման ոլորտները։

Գործելով մի շարք կարևոր և նշանակալի ոլորտներում՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը շարունակում է հավատարիմ մնալ իր արժեքներին և պահպանել առանցքային դերը երկրի աշխատաշուկայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞վ է ղեկավարում Հայաստանի արտաքին հետախուզությունը

Ո՞վ է ղեկավարում Հայաստանի արտաքին հետախուզությունը Fri, 13 Mar 2026 18:15:14 +0400 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով