Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը հերթական հանցանքի շեմին

Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը հերթական հանցանքի շեմին

Mon, 16 Mar 2026 12:15:20 +0400


Արցախի Հանրապետությունն «Ադրբեջան» անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2026թ. մարտի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում, ի մասնավորի, հայտարարել է. «Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք ա չլինի»:
Մեջբերվածի առնչությամբ պետք է նշել հետևյալ.

Ի՞նչ է արձանագրված Հայաստանի անկախության հռչակագրում: ՀՀ անկախության հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`…կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, …ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: …Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

հա ա՛յս արձանագրումներն են անհանգստացնում օկուպանտ և ցեղասպան Թուրքիային, վերջինիս կովկասյան կցորդ՝ հարևան Իրանի հյուսիսարևմտյան «Ադրբեջան» նահանգի անունը յուրացրած, արհեստական, կեղծ կազմավորմանը՝ Ադրբեջանին, ու թուրքադրբեջանական տանդեմի պահանջները բավարարող ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշին:

Սակայն, հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի …