Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Ռուսաստանից միգրանտներին արտաքսելու հիմքերը կընդլայնվեն

Ռուսաստանից միգրանտներին արտաքսելու հիմքերը կընդլայնվեն

Mon, 16 Mar 2026 16:00:44 +0400


Ռուսաստանի դաշնային կառավարությունը աջակցել է այն օրենքի նախագծին, որը նախատեսում է ՌԴ տարածքից միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնում։ Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости»-ից։ Համաձայն նոր օրենքի նախագծի՝ առաջարկվում է ՌԴ տարածքից արտաքսել Վարչական իրավախախտումների ՌԴ օրենսդրության եւս 20 հոդվածների խախտման համար, ինչպիսիք են ՌԴ Զինված ուժերի հեղինակազրկումը, ծայրահեղական նյութերի տարածումը, նացիստական սիմվոլիկայի ցուցադրումը եւ այլն։ Օրենքի նախագիծը կազմվել է ՌԴ ՆԳ նախարության կողմից։ Վերոնշյալ 20 հոդվածների համար որպես պատիժ սահմանված են ներկայումս գործող օրենսդրությամբ՝ տուգանքներ եւ տույժեր։ Այժմ առաջարկվում է որպես հիմնական պատիժ կիրառել արտաքսումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ

Իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ Mon, 16 Mar 2026 22:51:04 +0400 Քաղաքական ուժերն արդեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով