Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Այս իշխանության վախերն անդառնալի հետևանք են թողնում ազատ խոսքի իրավունքի վրա

Այս իշխանության վախերն անդառնալի հետևանք են թողնում ազատ խոսքի իրավունքի վրա

Tue, 17 Mar 2026 23:19:19 +0400


Խստորեն դատապարտում եմ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։

Այս իշխանության վախերն անդառնալի հետևանք են թողնում մեր հասարակության, իսկ այս դեպքում՝ ազատ խոսքի իրավունքի վրա։ Սա հետևողական փորձ է սահմանափակել խոսքի ազատությունը՝ դրա ցանկացած դրսևորում պիտակավորելով որպես «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ»։

Տարիներ առաջ գրված նյութը հանկարծ վերածվում է քրեական հետապնդման առարկայի, ճիշտ այն նույն ձեռագրով, ինչպես տարիներ անց որոշվեց իրավապահ համակարգի միջոցով պատժել Միքայել Սրբազանին՝ ըստ ընդդիմախոս խոսքը լռեցնելու քաղաքական նպատակահարմարության։

Պետական պաշտոնները ծաղրուծանակի ենթարկած իշխանությունները շարունակում են խայտառակել իրավապահ համակարգը՝ այն վերածելով Փաշինյանի երկրպագուների ակումբի, առանց որի դուրս կթռչես համակարգից։

Բայց հիշեք. Փաշինյանը գնալու է, դուք՝ մնալու, մի գործեք ձեր խղճի դեմ, դա չի ներվելու։

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Արմինե Օհանյանին։ Կասկած չունեմ, որ ձեր բոլոր շինծու վարույթները փշրվելու են՝ խոսքի ազատությունը մասնագիտական հավատամքի վերածած խմբագիր Արմինե Օհանյանի անդրդվելի տեսակին բախվելով։

Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար Tue, 17 Mar 2026 18:15:18 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով