Փաստորեն, մինչև այդ իրենց հազարամյա հայրենիքում, ըստ սրա ասածի, հայերը պանդո՞ւխտ էին
Thu, 19 Mar 2026 13:58:09 +0400

Նիկոլը նիկոլական արցախցիներին հավաքել է, թե բա՝ 30 տարի ձեզ պատանդ էինք պահում… Ինքն էլ պաստորեն եկավ, իրենց ազատեց։ Թե բա՝ դեգերումներին ու պանդխտությանը պետք է վերջ տանք, դուք ունեք պետություն…
Հայաստանից ավելի կայացված Արցախի Հանրապետությունը սրա աչքերում պետություն չէր, բայց որ գնացել էր Արայիկի ինաուգուրացիային տռճիկ էր տալիս, էն ժամանակ չպետության նախագահի ինաուգուրացիայի՞ն էր Շուշիում ցատկոտում։
Հիմա էլ, թե բա՝ ձեր ունեցած պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։
Փաստորեն, մինչև այդ իրենց հազարամյա հայրենիքում, ըստ սրա ասածի, հայերը պանդո՞ւխտ էին էլի։
Բա որ ասում ես՝ ՀՀ-ն ձեր պետությունն է, բա ավելացնեիր, որ սա այն պետությունն է, որտեղ ձեզ բռնաճնշումների են ենթարկում։
Իբր իրենց ամբողջ ռազմավարությունն էլ հիմնավորվում է նրա վրա, որ արցախցիներն տնավորվեն …
Բա այդ ինչպե՞ս եղավ, որ իմ ընտանիքն ու հարազատները մի քանի տուն են կորցրել, ու այսօր բոլորը մնացին Հայաստանում անտուն…
Երևի հենց դրա համար էին վահեները, սարինաներն ու լիաննաները «մեծարգոյին» շնորհակալություն հայտնում։
Նարինե Գաբրիելյանի էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր