Ռուբիոյի եւ Հեգսեթի կեցավայրի մոտ անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել

Ռուբիոյի եւ Հեգսեթի կեցավայրի մոտ անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել

Thu, 19 Mar 2026 21:00:34 +0400


Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Վաշինգտոնում գտնվող ռազմական բազայում, որտեղ ներկայումս բնակվում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Համաձայն հաղորդման, ԱԹՍ-ները նկատվել են գիշերային ժամերին։ Ամերիկյան իշխանությունները չեն հայտնել, թե այդ դրոնները որտեղից են թռչել դեպի Ֆորթ-Մաքնեյր։

Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել եւ փորձել ոչնչացնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ի պատասխան այն բանի, որ Իրանական ներկայիս ռազմական գործողության ընթացքում լիկվիդացվում են բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։ Անվտանգության միջոցները խստացվել են։ Դիտարկվել է նաեւ Հեգսեթի եւ Ռուբիոյի՝ ավելի անվտանգ վայր տարհանումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով