Մարդկանց առեւանգել են եւ ստրուկի նման աշխատեցրել

Մարդկանց առեւանգել են եւ ստրուկի նման աշխատեցրել

Fri, 20 Mar 2026 20:30:36 +0400


Ռուսաստանի Տյումենի մարզում իրավապահները բացահայտել են վնասազերծել են մի հանցախումբ, որը զբաղվել է մարդկանց առեւանգմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Համաձայն առկա տեղեկությունների, ձերբակալվել է Տյումենի մարզի վեց բնակիչ, որոնց հատկապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Բանդայի հանցավոր գործունեությունից տուժել է ոչ պակաս, քան քսան քաղաքացի։

Հանցախումբը գործել է 2018-26 թ-ի փետրվարի 11-ը։ Բանդայի անդամները նպատակային կերպով որոնել ու գտել են խոցելի խմբերի մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են՝ ալկոհոլ չարաշահողները, տնանկները, կայուն եկամուտ եւ բնակտարածք չունեցողները։ Օգտագործելով խաբերությունը, հոգեբանական ճնշումը եւ որոշ դեպքերում նաեւ՝ ֆիզիկական ուժը՝ բանդայի անդամները տուժածներին տարել են Տյումենում գտնվող մի բնակարան, որտեղ արդեն պահել են նրանց կամքին հակառակ, ապա տեղափոխել այլ երկրամասեր ու ներգրավել շինարարական աշխատանքներում՝ ըստ էության նրանց աշխատեցնելով որպես ստրուկներ։ Բանդայի անդամները կալանավորված են։ Քննությունը չի բացառում, որ տուժածների թիվը կարող է եւ աճել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով