Երկուշաբթի , 23 Մարտի 2026

Արյունոտ շղթա․ ևս մեկ իրանցի ղեկավարի են սպանել

Արյունոտ շղթա․ ևս մեկ իրանցի ղեկավարի են սպանել

Sat, 21 Mar 2026 12:00:19 +0400


Իրանի ընդդիմադիր աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ-Ռեզա Ռադանը սպանվել է Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածի ժամանակ։

Ռադանը, որը նշանակվել էր այդ պաշտոնում, դեռ այաթոլլահ Ալի Խամենեիի կենդանության օրոք, հայտնի էր իր ծայրահեղ կոշտ դիրքորոշմամբ։ Ընդամենը տասը օր առաջ նա հրապարակավ սպառնացել էր. «Եթե որևէ մեկը գործի թշնամու ցանկություններին համապատասխան, մենք այլևս նրանց չենք համարի պարզապես ցուցարարներ՝ մենք նրանց կհամարենք թշնամիներ։ Մենք նրանց դեմ կգործենք այնպես, ինչպես թշնամիների դեմ ենք գործում»։ Նա նաև հայտարարել է, որ ուժայինների «մատը ձգանի վրա է»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանում թիրախների վրա հարվածների վերաբերյալ նոր կադրեր։ «Իրանի կարողությունները նվազում են…», – մեջբերվել է CENTCOM-ի հրամանատար Բրեդ Քուփերի խոսքերը գրառման մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն

Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն Sun, 22 Mar 2026 18:30:00 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով