Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ

Sun, 22 Mar 2026 18:00:00 +0400


Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ՀՀ 33 քաղաքացիներին Քուվեյթով ՀՀ դեսպանությունն օժանդակել է Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալու հարցում։

Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ 16 անձ: Քուվեյթում այդ ընթացքում նրանց գիշերակացն ու սնունդն ամբողջությամբ հոգացել է քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերությունը, որը նաև կազմակերպել էր ՀՀ քաղաքացիների վերադարձը:
Մարտի 17-18-ն Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ևս 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։ Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Քուվեյթում գտնվող 9 քաղաքացիներ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։ Նրանց թվում է եղել նաև ԵՊՀ ուսանողների խումբը:

ՀՀ քաղաքացիներից մեկը Քուվեյթը լքել է իր նախընտրած ուղով, 2-ը՝ պլանավորում են վերադառնալ ՀՀ և 5-ը՝ նախընտրել են չլքել Քուվեյթը։ Քննարկումներ են ընթանում քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերության հետ՝ Սաուդյան Արաբիա-Թբիլիսի չվերթն իրականացնելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն Sat, 18 Jul 2026 …