«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Mon, 23 Mar 2026 20:03:03 +0400

«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց մեր համատեղ գործունեության մեկնարկը։
Հանդիպման շրջանակներում երկու կառույցները վերահաստատեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու որոշումը՝ կարևորելով դրա դերը ազգային և հասարակական խնդիրների լուծման գործընթացում։ Քննարկում ծավալվեց նաև երկու կառույցների միջև որդեգրված համագործակցության ուղղությունների շրջանակներում, մասնավորապես՝ հոգեբանական աջակցության, հասարակական համախմբման, երիտասարդական ներուժի զարգացման և ազգային դիմակայունության բարձրացման ոլորտներում։ Կողմերը հանդես եկան նոր նախաձեռնություններով և պայմանավորվեցին ձևավորել առաջարկների նոր միասնական փաթեթ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր