Թող այս սատանայական, Նիկոլին բնորոշ 13 թվի վրա ավարտվի ցանկը․ որո՞նք են այդ 13 կետերը
Wed, 25 Mar 2026 18:07:12 +0400

Այս պահին կցանկանամ մի քանի արձանագրումներ անել, ուղղակի, առանց երկար բարակ հիմնավորումների, որովհետև իմ բոլոր նախորդ ստատուսները սրանց հիմնավորումն են՝
1․ Նիկոլ Փաշինյանը ունակ է հրահրել պատերազմ ու պարտվել այն։
2․ Նիկոլ Փաշինյանը ու իր ողջ թիմը հավատացյալ չեն։
3․ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ չէ։
4․ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ չէ։
5․ Նիկոլ Փաշինյանը հակապուտինական չէ։ Նա չի արել որևէ հակապուտինական քայլ։ Ռուսաստանը ինքն է կքած պուտինիզմից ու վերանում է այդ չարիքի ներքո։
6․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը արցախցիներին թիրախավորող կենտրոնն են Հայաստանում։ Մինչ իրեն, այսպիսի վիճակ եղել է իր քաղաքական ծնող՝ Լևոնի օրոք, երբ “ադրբեջանահայությանը ” չընդունեցին ու վտարեցին երկրից։
7․ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում վերացել է քաղաքացիական հասարակությունը։
8․ Նիկոլ Փաշինյանի կողմից մոռացվել է վեծինգ գեղեցիկ բառը այն պահից, հենց որ իրեն ենթարկեցրեց դատարանները։ Այդ թվում սահմանադրական դատարանը։
9․ Նիկոլ Փաշինյանը չի կատարել 2018 թվականի ոչ մի խոստում։
10․ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ սահմանադրությունը ուղղակի չի գործում։
11․ Նիկոլ Փաշինյանն է հանրության թիվ մեկ պառակտողը։
12․ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ հայ ժողովուրդը հետամնաց է, վախկոտ է, անսկզբունքային է, փողի մեռած է, անհայրենիք է, անհավատ է, անկիրթ է։
13․ Նիկոլ Փաշինյանի օրոք երկրի ամբողջ բանկային համակարգը, հանքարդյունաբերությունը ու ՏՏ ոլորտը հանձնվեց ռուսներին։
Թող այս սատանայական, Նիկոլին բնորոշ 13 թվի վրա ավարտվի ցանկը։
Այս մասին գրել է Արթուր Ղազարյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր