Իշխանությունները մայիսի 28-ին շքերթ են անցկացնելու

Իշխանությունները մայիսի 28-ին շքերթ են անցկացնելու

Thu, 26 Mar 2026 12:58:23 +0400


«Մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

Հիշեցնենք՝ փետրվարին մենք գրել ենք, որ մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը` անկախության տոնին անցկացվելիք շքերթը, պարզ է, որ փիառ նպատակներով է իրականացվում, չնայած Փաշինյանի իշխանության ժամանակ մենք անկախության կարգավիճակից ահռելի նահանջ ենք գրանցել:

Ակնհայտ է, որ նա հիմա ամեն ինչ անում է, որ հակառակն ապացուցի, եւ այդ շքերթը եւս դրան է ուղղված` հանրության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ այս իշխանությունն արժեւորում է մեր հաղթանակները, Սարդարապատի հերոսամարտը եւ պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրական պայքարի։ Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռեւս դեկտեմբերից, պաշտպանության նախարարությանը հրահանգվել է՝ զորամասերի բարետես զինվորներին, նաեւ՝ կին զինծառայողների հավաքագրել։ Եվ արդեն սկսել են նույնիսկ շքերթի փորձեր անել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսուհետ անպատասխան մնացած հարցերը հրապարակելու ենք

Այսուհետ անպատասխան մնացած հարցերը հրապարակելու ենք Fri, 03 Apr 2026 12:45:32 +0400 ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով