Կիրակի , 16 Օգոստոսի 2026

Թվային կամայականության թակարդը. Ինչպես է քաղաքապետարանի անգործությունը վերածվում քաղաքացու դեմ ուղղված «ֆինանսական տեռորի»

Թվային կամայականության թակարդը. Ինչպես է քաղաքապետարանի անգործությունը վերածվում քաղաքացու դեմ ուղղված «ֆինանսական տեռորի»

Thu, 26 Mar 2026 15:15:40 +0400


Որպես տեխնոլոգիական ոլորտի մասնագետ և օրինապաշտ քաղաքացի, մշտապես սատարել եմ կառավարման թվայնացմանը։ Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանի կայանատեղիների սպասարկման ոլորտում, դուրս է եկել իրավական տրամաբանության սահմաններից՝ վերածվելով քաղաքացու դեմ ուղղված հետևողական և անարդար վարչարարության։

Իմ անձնական փորձը փաստում է, որ Երևանում գործում է մի մեխանիզմ, որտեղ պատշաճ ծառայություն չմատուցելու պատասխանատվությունը դրվում է բացառապես քաղաքացու ուսերին։ Բազմիցս բախվել եմ իրավիճակի, երբ տեխնիկական անկատարության և վճարային հավելվածների խափանումների պատճառով անհնար է եղել իրականացնել վճարումը։ Սակայն քաղաքապետարանը, սեփական խոտանը շտկելու փոխարեն, անցել է տուգանման գործընթացին։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացու իրավունքների կոպտագույն ոտնահարում։

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը շարունակում հանրային սպասարկման այս զգայուն ոլորտը վստահել «Փարքինգ Սիթի»-ին, եթե վերջինս տևական ժամանակ չի ապահովում անխափան ծառայություն։ Արդյո՞ք այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, մենաշնորհային հովանավորչություն, հակաժողովրդավարական տարրեր։
Ողջամիտ կասկած է առաջանում, որ Երևանի քաղաքապետարանին ձեռնտո՞ւ է ունենալ սխալներով աշխատող համակարգ, որը թույլ կտա արհեստականորեն մեծացնել տուգանքների քանակը։ Այսինքն՝ ենթադրելի է, որ սա կազմակերպված թվային թակարդ է։ Ուստի՝ կարելի է կասկած հայտնել, որ եթե վարչական մարմինը չի երաշխավորում վճարման հնարավորություն, ապա նա չունի քաղաքացուն տուգանելու իրավական և բարոյական լեգիտիմություն։

Տեսնելով այս արատները՝ ես և իմ գործընկերները հիմնադրել ենք Democracy SOS նախաձեռնությունը։ Սա քաղաքացիական վերահսկողության հարթակ է, որտեղ մենք համախմբում ենք բոլոր ահազանգերը վարչական կամայականությունների մասին։ Կոչ եմ անում բոլորին՝ չհանդուրժել անարդարությունը և միանալ մեր պայքարին։

Հակոբ Մկրտչյան
Democracy SOS նախաձեռնության հիմնադիր

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այնպես են հպարտանում, կարծես ոչ թե խլել են, այլ իրենք են սարքել

Այնպես են հպարտանում, կարծես ոչ թե խլել են, այլ իրենք են սարքել Fri, 31 Jul …