Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Ակցիան ամեն օր լինելու է

Ակցիան ամեն օր լինելու է

Mon, 13 Apr 2026 13:10:16 +0400


Գրել էինք, որ Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ մայրեր նստացույց են սկսել՝ պահանջելով ազատ արձակել Սուրբ Աննա եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին։

Ակցիայի մասնակիցներից Մարիաննա Զարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ունի Դավիթի հասակակից որդի և հենց այդ պատճառով է միացել նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ նստացույցի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից, իսկ միջադեպի օրը սկզբում նախատեսել է այցելել նույն եկեղեցի, սակայն ծրագրերը փոխվել են, և հետագայում է տեղեկացել դեպքի մասին։

Մեկ այլ մասնակից հայտնել է, որ ակցիան նախատեսվում է շարունակել մոտ մեկ շաբաթ՝ ամեն օր ժամը 11:00-ից 20:00-ն։ Նա ընդգծել է, որ նստացույցը սկսել է միայնակ և կոչ է արել այլ մայրերին ևս միանալ՝ նույնիսկ կարճ ժամանակով աջակցություն ցուցաբերելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում Sun, 05 Jul 2026 23:15:30 +0400 Հուլիսի 5-ին՝ ժամը …