Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

Fri, 27 Mar 2026 08:05:12 +0400


Երեկ հայտնել էինք, որ Երեւանի տարբեր հասցեներում իրավապահները խուզարկություններ են իրականացնում: Թիրախում թաղային հեղինակություններն են, որոնք ծանրակշիռ դերակատարում ունեն իրենց թաղերում, հարց լուծողներ են, այսպես կոչված՝ տասովշչիկներ։ Չնայած խուզարկություններն իրականացրել են զենք-զինամթերք փնտրելու քրեական վարույթի շրջանակներում, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրական նպատակը «խառոշիների» աչքն ընտրություններից առաջ վախեցնելն է։ Մեզ ասացին, որ նման խուզարկություններ սկսել են արդեն մեկ շաբաթ առաջ․ իրավապահները գնում են հեղինակությունների հետեւից եւ բացատրական աշխատանք տանում, որ եթե ընտրություններին ընդառաջ հանկարծ իրենց դեմ աշխատեն, ապա քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հոդվածով կկալանավորվեն։ Ոմանց էլ բարեկամաբար խորհուրդ են տվել, որ եթե մեզ հետ չեք, լավ կլինի՝ նախընտրական եւ բուն ընտրական փուլում գնաք արտերկիր` «հանգստանալու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գյումրի-2»-ի վախը. Իշխանության թիրախում Մարտուն Գրիգորյանն է

«Գյումրի-2»-ի վախը. Իշխանության թիրախում Մարտուն Գրիգորյանն է Mon, 25 May 2026 17:15:30 +0400 Ավելի վաղ …