Բաքվին հավաստիացնում է, որ ամեն գնով հասնելու է դրան
Fri, 27 Mar 2026 12:57:06 +0400

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել կրկնակի հանրաքվե՝ Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու հարցով։
Աբրահամյանի գնահատմամբ՝ նման մոտեցումները կապված են քաղաքական վերարտադրության նպատակների հետ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացի շրջանակում գործող իշխանությունը փորձում է արտաքին կողմերին՝ այդ թվում Ադրբեջանին, վստահեցնել, որ պատրաստ է կատարել առաջադրված պահանջները՝ անկախ դրանց բովանդակությունից և հետևանքներից։
«Սեփական վերարտադրությունը կատարելու ճանապարհին նա Բաքվին հավաստիացնում է, որ ամեն գնով հասնելու է ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարմանը»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր