Հյուրանոցները կդառնան ռմբակոծման թիրախ

Հյուրանոցները կդառնան ռմբակոծման թիրախ

Fri, 27 Mar 2026 18:30:07 +0400


Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Մերձավոր Արեւելքում կհարվածեն ցանկացած հյուրանոցի, որտեղ տեղավորված կլինեն ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ Իրանական ռազմական հրամանատարությունը ընդգծել է, որ համապատասխան բովանդակությամբ նախազգուշացումն ուղարկվել է Բեհրեյնին եւ Էմիրաթներին։ Այդ երկրներում հյուրանոցատերերին փոխանցվել է Թեհրանի խնդրանք նախազգուշացումը՝ զերծ մնալ իրենց հյուրանոցներում ամերիկացի զինվորականների տեղավորելուց, որպեսզի չդառնան իրանական զինուժի հարվածների թիրախ։ Սակայն հայտնի է, որ ամերիկացի զինվորականներ են բնակեցվել եւ Բեյրութի եւ Դամասկոսի որոշ հյուրանոցներում եւ հարց է առաջանում, թե դրանք եւս դառնալու են հարձակումների թիրախ, թե ոչ։ Fars-ը հայտնել է, որ եթե ամերիկացի զինվորականները հյուրանոցներից չհեռացվեն, ապա դրանք դիտարկվելու են որպես ռազմական օրինական թիրախ՝ ռմբահարման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր թիրախը մեկն է

Մեր թիրախը մեկն է Mon, 16 Mar 2026 20:19:32 +0400 Գրել էինք, որ ԱԺ «Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով