«Այլմոլորակայիններին» համարել է «դեւեր»
Sat, 28 Mar 2026 19:30:50 +0400

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որպես ԱՄՆ փոխնախագահ պաշտոնավարման իր մնացած ժամկետում ուսումնասիրելու է ոչ երկրային կյանքի ձեւերի եւ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ամերիկյան իշխանությունների ձեռքի տակ եղած փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե «ինչն ինչոց է»։ Լրագրող Բենի Ջոնսոնի հետ զրույցում՝ փոխնախագահ Վենսն ասել է, որ իր պաշտոնավարման սկզբում չափազանց մեծ հետաքրքրություն է ունեցել «այլմոլորակայինների» մասին նյութերի նկատմամբ։
Հետո, սակայն ստիպված է եղել անդրադառնալու ավելի առօրեական գործերին, ներառյալ՝ տնտեսությունն ու ազգային անվտանգությունը։ Վենսն ասել է նաեւ, որ հպանցիկ է հասցրել ծանոթանալ եղած նյութերի հետ, սակայն դա բավարար չէ՝ վերջնական ու ամբողջական կարծիք կազմելու համար։ Վենսը նշել է, որ հակված է կարծելու, որ այլմոլորակայիններն իրականում դեւեր են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր