Ադրբեջանում շարունակում են մարդկանց, երեխաների տարհանել․ ի՞նչ է կատարվում
Mon, 30 Mar 2026 12:30:44 +0400

Ադրբեջանում շարունակում են պայքարել հորդառատ անձրևների պատճառով առաջացած ռեկորդային հեղեղումների դեմ։
Ինչպես նշում են այդ երկրի լրատվամիջոցները, ջրհեղեղնը լուրջ ավերածություններ են հասցրել և անհարմարություններ պատճառել քաղաքացիներին։
Հեղեղումներ են գրանցվել Բաքվում, Սումգայիթում և Աբշերոնի շրջանում․ մարդիկ բողոքում են, որ իշխանությունները բավարար ջանք չեն գործադրում հեղեղումներից քաղաքացիներին պաշտպանելու և տարհանելու համար։
Ադրբեջանի ԱԻՆ-նն իր հերթին պնդում է, թե վերջին 24 ժամվա ընթացքում շարունակել է ձեռնարկել համապատասխան անվտանգության միջոցառումներ ուժեղ անձրևներից տուժած տարածքներում։
Ըստ գերատեսչության, այս միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ 454 մարդ, այդ թվում՝ 75 անչափահաս, տարհանվել է անվտանգ գոտի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր