Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Սպառնում է ոչնչացնել Իրանը, եթե․․․

Սպառնում է ոչնչացնել Իրանը, եթե․․․

Mon, 30 Mar 2026 20:00:51 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կոշտ պահանջներ է ներկայացրել Թեհրանին՝ սպառնալով հարվածել իրանական էլեկտրակայաններին, նավթահորերին և գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզին, եթե պատերազմը դադարեցնելու բանակցությունները ձախողվեն։

Նա այս մասին հայտարարել է Truth Social-ում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ բանակցություններ է վարում ՆՈՐ, ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ՌԵԺԻՄԻ հետ՝ Իրանում մեր ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, բայց եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք (չնայած, հավանաբար, կհասնենք), և եթե Հորմուզի նեղուցը անմիջապես «չբացվի բիզնեսի համար», մենք կավարտենք մեր «մնալը» Իրանում՝ ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին։

Սա կլինի հատուցում մեր բազմաթիվ զինվորների և այլոց համար, որոնց Իրանը սպանել և ոչնչացրել է նախորդ ռեժիմի 47-ամյա «ահաբեկչության տիրապետության» ընթացքում», – գրել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Թող Ձեր հետ նկարվի, որ իմանա՝ Ղարաբաղը ում օրոք է հանձնվել». հայը՝ Փաշինյանին

«Թող Ձեր հետ նկարվի, որ իմանա՝ Ղարաբաղը ում օրոք է հանձնվել». հայը՝ Փաշինյանին Wed, 01 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով