Երկուշաբթի , 30 Մարտի 2026

Այսօր Անպտուղ թզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է

Այսօր Անպտուղ թզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է

Mon, 30 Mar 2026 20:15:30 +0400


Այսօր մարտի 30-ին, ըստ ՀԱԵ ծիսական օրացույցի, մեկնարկում է Ավագ Շաբաթը։ Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդն ու հիշատակությունը։

Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն: Այսօր նաեւ Անպտուղ թեզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է։

Համաձայն Մատթեոսի Ավետարանի, Հիսուսը Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց է զգում և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտենում է, սակայն ծառի վրա տերեւներից բացի ոչինչ չի գտնում։ «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»,- ասում է Քրիստոսը:

Եվ նույն պահին թզենին չորանում է (Մատթեոս 21:18-22): Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21:20-22):

Եկեղեցու հայրերը գրում են, որ ապաշխարության պտուղը աղքատների և կարոտյալների համար կատարվող ողորմածությունն է: Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքին բարեպաշտությունը պահելով, չեն պտղաբերում բարի գործերով, համաձայն Հակոբոս առաքյալի խոսքերի, թե՝ հավատքը մեռած է առանց գործերի (Հակոբոս 2:26): Մեկնիչները գրում են, որ աստվածային զորությունը եւ Իր խոսքի ուժը առավել շեշտելու համար Քրիստոս հատկապես թզենին ընտրեց, քանի որ այն մյուս ծառերից ավելի ուշ է չորանում։

Surbzoravor․ am

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելն այսօր մի քանի ժամ գրոհել է Իրանի միջուկային օբյեկտները

Իսրայելն այսօր մի քանի ժամ գրոհել է Իրանի միջուկային օբյեկտները Sat, 28 Mar 2026 17:00:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով