Երեքշաբթի , 31 Մարտի 2026

ՔԿ֊ն խուզարկել է եղբայրների տունը, դատարկաձեռն հեռացել

ՔԿ֊ն խուզարկել է եղբայրների տունը, դատարկաձեռն հեռացել

Mon, 30 Mar 2026 21:49:07 +0400


Որեւէ բան չեն գտել, ոչինչ չեն հայտնաբերել։ Այն, որ խուզարկություն պետք է անեին, բնականաբար, բայց ոչինչ չեն հայտնաբերել։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Դավիթ եւ Միքայել Մինասյան եղբայրների պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանի խոսքով` քննիչները հեռացել են դատարկաձեռն, տան ամեն անկյուն խուզարկել են, բայց որեւէ թուղթ, պլան, գծագիր չեն գտել, որովհետեւ չի եղել։

Փաստաբանը նաեւ նշեց` հաջորդիվ ՔԿ֊ն կարող է իրականացնել հարցաքննություն, առերեսումներ։

Ինչպես նա նշեց, տղաները հոգեբանական վատ վիճակում են, նրանք ընդամենը 18 տարեկան են, ունեն նաեւ առողջական խնդիրներ։

Հիշեցնենք` երեկ` Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի թիկնապահները նախ քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո ոստիկաններն ուժով երկու քաղաքացու էին բերման ենթարկել եկեղեցու տարածքից` զույգ եղբայրների, որոնք ամիսներ առաջ են չափահաս դարձել, ընդամենը 18 տարեկան են: Սովորում են ավագ դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով