Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Ում հետ դաշինք կազմեց «Ուժեղ Հայաստանը»

Ում հետ դաշինք կազմեց «Ուժեղ Հայաստանը»

Tue, 31 Mar 2026 12:52:25 +0400


Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քաղաքական 2 ուժի՝ «Նոր դարաշրջան» եւ «Հայաստանը ես եմ» կուսակցությունների հետ հուշագիր ստորագրեց՝ հայտարարելով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին:

Արարողությանը մասնակցել են «Նոր դարաշրջան» կուսակցության առաջնորդ Հարություն Հարությունյանը եւ «Հայաստանը ես եմ» կուսակցության առաջնորդ Նաիրի Սարգսյանը։

Սամվել Կարապետյանը որոշել է դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք անցած ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված չեն եղել: Այն, որ այդ ուժերը հանրության լայն շերտերին այնքան էլ ծանոթ չեն, իր խոսքում նախօրեին ակնարկել էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը. «Այսօր մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ուժեղ Հայաստան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Փոքր» երկիր Հայաստանն իր տեղն ունի համաշխարհային տնտեսության մեջ․ «Միասնության թևերի» թեկնածու Արմեն Եղիազարյան

«Փոքր» երկիր Հայաստանն իր տեղն ունի համաշխարհային տնտեսության մեջ․ «Միասնության թևերի» թեկնածու Արմեն Եղիազարյան Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով