18-ամյա Դավիթի կալանքի հարցը քննելու է իշխանությունների սրտի դատավորը
Tue, 31 Mar 2026 16:03:16 +0400

«Հրապարակի» տեղեկություններով` երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության քննությունը մակագրվել է իշխանության սրտի դատավորներից հայտնի Մնացական Մարտիրոսյանին։
Առաջիկա ժամերին դատարանը քննելու է` կալանավորել 18-ամյա երիտասարդին, թե ոչ։
Նշենք, որ եղբայրը՝ Միքայել Մինասյանն ազատ է արձակվել, կիրառվել է բացակայելու արգելք եւ գրավ։
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր